Պատանի ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը

Պատանի ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը

PanARMENIAN.Net - Գվատեմալայում ընթանում է ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունը: Հայ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը, մինչև 69 կգ քաշային կարգում պոկում վարժությունում բարձրացրել է 136 կգ, հրում վարժությունում` 160:

Երկամարտի արդյունքում հայ ծանրորդը բարձրացրել է 296 կգ և զբաղեցրել 10-րդ հորիզոնականը: Հաղթող է դարձել Չինաստանը ներկայացնող Չաու Վուն` 342 կգ արդյուքով:

Մայիսի 18-ին հարթակ դուրս կգա Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ` առաջին պատանեկան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը (+105 ք/կ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---