14 մայիսի 2012 - 14:15 AMT
«Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթը» տեղի կունենա մայիսի 21-27-ը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 36-րդ նստաշրջանը յուրաքանչյուր մայիս ամսվա չորրորդ շաբաթը հռչակել է «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ»:

Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը, այս տարի վերը նշված շաբաթը տեղի է ունենալու մայիսի 21-27-ը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն քաջալերում է անդամ երկրներին իրենց ներդրումն ապահովել նախաձեռնությանը:

Նախարարությունն առաջարկում է գեղարվեստական կրթության հաստատություններին միանալ նախաձեռնությանը, կազմակերպելով համապատասխան միջոցառումներ, որոնց ընթացքում կարող է օգտագործվել տոնակատարության խորհրդանիշը: