Վաչագան Գալստյան. ԵՊՀ-ում ընդունելություն կլինի 5 նոր մասնագիտություններով

Վաչագան Գալստյան. ԵՊՀ-ում ընդունելություն կլինի 5 նոր մասնագիտություններով

PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանն արդեն մոտ 400 դիմորդ ունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի նախագահ Վաչագան Գալստյանը, հավելեով, որ նախորդ տարվա 54 մասնագիտությանն այս տարի ավելացել է ընդունելություն ևս 5 մասնագիտություններով.

«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում՝ մաթեմատիկայի համակարգչային գիտություններ մասնագիտությունը, ռուս բանասիրության ֆակուլտետում՝ հունարեն լեզվի մասնագիտություն, թարգմանչական գործ՝ իսպաներեն և հայերեն լեզուների մասնագիտությունը ռոմանո-գերմանական բանասիրության ֆակուլտետում և եկեղեցաբանությունը՝ Աստվածաբանության ֆակուլտետի կազմում»,- ասաց Գալստյանը:

Ինչպես նշեց ՀՊՏՀ տնտեսագիտության տեսչության ամբիոնի վարիչ Միքայել Քավադյանն՝ այս տարի ԿԳՆ-ն ՀՊՏՀ-ի համար սահմանել է 72 անվճար տեղ: Մ.Խորենացու անվան համալսարանի ռեկտորն էլ տեղեկացրեց, որ իրենց ուսումնական հաստատությում անվճար կսովորի ընդունվողների մոտ 10 տոկոսը: Վաչագան Գալստյանն էլ տեղեկացրեց, որ անվճար և վճարովի տեղերի համար մրցույթն անցկացվելու է միաժամանակ:

«Այս տարի ԵՊՀ-ն ունի 333 անվճար և 2612 վճարովի տեղ 59 մասնագիտությունների գծով:Ի դեպ, վճարովի տեղերը հավասար և մի փոքր ավելին են դիմորդների համար», - նշեց Գալստյանը:

Անդրադառնալով հեռակա ուսուցմանը՝ Վաչագան Գալստյանը տեղեկացրեց, որ ԵՊՀ-ում ընդունելություն կկազմակերպվի օգոստոս- սեպտեմբեր ամիսներին:

4  14.05.12 - ԵՊՀ ընդունող հանձնաժողովի նախագահ Վաչիկ Գալստյանի, ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ Միքայել Քավադյանի և Մ.Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանի ասուլիսը
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---