Moody’s. Ընտրությունների արդյունքը դրական ազդեցություն կունենա Հայաստանի վարկանիշի վրա

Moody’s. Ընտրությունների արդյունքը դրական ազդեցություն կունենա Հայաստանի վարկանիշի վրա

PanARMENIAN.Net - Իշխող կոալիցիայի հաղթանակը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում դրական ազդանշան է երկրի վարկանիշի համար, քանի որ «դա կապահովի քաղաքական կայունության եւ հաջորդականության որոշակի աստիճան, գտնում են Moody’s Investors Service վարկանիշային գործակալության վերլուծաբանները:

Գործակալության Moody’s Weekly Credit Outlook շաբաթական պարբերականում հրապարակման համաձայն, Հայաստանի նոր կառավարության համար հիմնական խնդիրները շարունակում են մնալ ղարաբաղյան հակամարտությունը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, «եւ քաղաքականության հաջորդականությունն այս զգայուն հարցերի լույսի ներքո դրական գործոն է»:

Moody's-ի կողմից Հայաստանին շնորհված վարկանիշը Ba2 է՝ բացասական կանխատեսմամբ: ՀՀ պետական պարտքը, գործակալության գնահատմամբ, անցանկալի է ներդրողների կողմից ձեռքբերման համար (second best junk rating):

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---