Ռուբեն Մելքոնյան. Թշնամու լեզվի իմացությունը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար 14 մայիսի 2012 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը ներկայացրել է Հայաստանում ադրբեջաներենի առաջին դասագիրքը, որի հեղինակն է նույն ֆակուլտետի դասախոս Լիլիթ Մովսիսյանը: Ըստ նրա, ադրբեջանագիտությունը, որն ուսումնասիրում են ԵՊՀ-ում 2008թ-ից, թուրքագիտության հետ մեկտեղ ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար: Գիրքն ակադեմիական է և նախատեսված է ուսանողների, թուրքագետների, պատմաբանների համար: Թշնամու լեզուն պետք է իմանալ, ասել է Մելքոնյանը: Անդրադառնալով հայագիտության հարցին Ադրբեջանում՝ Մելքոնյանն ասել է, որ այն չափազանց քաղաքականացված է Ադրբեջանում և ենթարկված է «թշնամու կերպարի» ձևավորմանը, ի տարբերություն Հայաստանի, որտեղ ադրբեջանագիտությունը գիտական մակարդակի վրա է դրված: Փոխդեկանը նաև նշել է, որ «Ադրբեջան. և «ադրբեջանագիտություն» տերմինները բավականին հարաբերական են, քանի որ մեր «ոչ բարյացակամ» հարևաննի կատարած լեզվական փոխառություններից մեկն են: Գրքի ֆինանսավորումը ստանձնել է Արցախբանկը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |