Հայաստանում սկսել են ավելի քիչ անշարժ գույք ձեռք բերել

Հայաստանում սկսել են ավելի քիչ անշարժ գույք ձեռք բերել

PanARMENIAN.Net - 2012թ. փետրվարին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 14 384 գործարքներ, որոնց քանակը 2011թ. փետրվարի համեմատ նվազել է 3.0%-ով: Ընդ որում, ինչպես հաղորդում է Հայաստանի Անշարժ գույքի գործակալության պետական կոմիտեն, 2012թ. հունվարի համեմատ այդ ցուցանիշն աճել է 47.6%-ով:

2012թ. փետրվարին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 3015 օտարման գործարքների 78.2%-ը կազմել են առքուվաճառքները, 21.1%-ը` նվիրատվությունները և 0.7%-ը` փոխանակությունները:

Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 38%-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 39.2%-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները: 2012թ. փետրվարին, 2012թ. հունվարի համեմատ, անշարժ գույքի օտարման գործարքների քանակը նվազել է 20.1%-ով, իսկ 2011թ. փետրվարի համեմատ` 14.8%-ով:

2012թ. փետրվարին Երևան քաղաքում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների 69.4%-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում 2012թ. փետրվարին, 2012թ. հունվարի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը նվազել է 12.3%-ով, իսկ 2011թ. փետրվարի համեմատ` 14.1%-ով:

Հայաստանի Անշարժ գույքի գործակալության պետկոմիտեի համաձայն` Երևան քաղաքում 2011թ. մայիսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները, 2011թ. ապրիլի համեմատ, աճել են 0.2%-ով:

Մայրաքաղաքի կենտրոնում 1 քմ բնակտարածքի արժեքը մայիսին կազմել է 400 հազ. դրամ (2011թ. փետրվարին` 442,8 հազ.) դրամ, Արաբկիր վարչական շրջանում` 334 հազ. դրամ (2011թ. փետրվարին` 356,1 հազ. դրամ), Քանաքեռ-Զեյթունում` 260,1 հազ. դրամ (2011թ. փետրվարին` 275,2 հազ. դրամ), Նոր-Նորքում` 225 հազ. դրամ (2011թ. փետրվարին` 228,1 հազ. դրամ), Ավանում` 234 հազ. դրամ (2011թ. փետրվարին` 231 հազ. դրամ), Էրեբունիում` 233,4 հազ. դրամ (2011թ. փետրվարին` 236,3 հազ. դրամ), Շենգավիթում` 229,1 հազ. դրամ (2011թ. փետրվարին` 237,3 հազ. դրամ), Դավթաշենում` 254,6 հազ. դրամ (2011թ. փետրվարին` 261,4 հազ. դրամ), Աջափնյակում` 221 հազ. դրամ (2011թ. փետրվարին` 222,2 հազ. դրամ), Մալաթիա-Սեբաստիայում` 219,8 հազ. դրամ (2011թ. փետրվարին` 221 հազ. դրամ), Նուբարաշենում` 140 հազ. դրամ (2011թ. փետրվարին` 149 հազ. դրամ):

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---