Իրանի իշխանություններն արգելել են իրանական բանկերին և ապահովագրողներին օգտվել օտարերկրյա էլ-փոստից

Իրանի իշխանություններն արգելել են իրանական բանկերին և ապահովագրողներին օգտվել օտարերկրյա էլ-փոստից

PanARMENIAN.Net - Իրանի հեռահաղորդակցության նախարարությունը տեղական բանկերին, ապահովագրական և հեռախոսային ընկերություններին արգելել է օտարերկրյա էլեկտրոնային փոստ օգտագործել հաճախորդների հետ կապ հաստատելու համար: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում կատարելով Agence France-Presse-ին: Էլեկտրոնային փոստի երեք տեղական ծառայություններից մեկից պետք է օգտվեն ոչ միայն բանկերը, ապահովագրական և հեռախոսային ընկերությունները, այլև նրանց հետ կապվելու ցանկություն ունեցող քաղաքացիները: Բացի այդ, իրանական կազմակերպություններին կարգադրել են օգտագործել Իրանին պատկանող .ir դոմենային գոտու կայքերը:

Իրանում բնակվող 75 մլն մարդկանցից ինտերնետը հասանելի է 36 միլիոնին, նշում է AFP-ն:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---