Բնապահպան-ակտիվիստը չի բացառում, որ իր ձերբակալությունը կարող է կապ ունենալ իր գործունեության հետ

Բնապահպան-ակտիվիստը չի բացառում, որ իր ձերբակալությունը կարող է կապ ունենալ իր գործունեության հետ

PanARMENIAN.Net - Մաշտոցի պուրակի ակտիվիստ Միքայել Նազարյանն, որին այսօր առավոտյան, առանց հիմքերի, բերման են ենթարկել ոստիկանություն, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հնարավոր է ձերբակալությունը կապված լինի իր ցուցաբերած ակտիվության հետ թե ԵՊԼՀ-ում, որտեղ վերջինս սովորում է, թե բնապահպանական պայքարում. հնարավոր է, որ այդ կերպ փորձում են ճնշում գործադրել. «Սակայն ոչ մի առանձնակի ճնշում իմ դեմ ոստիկանությունում հարցաքննության ժամանակ չի եղել»,–ասաց նա:

Նազարյանը պատմեց, որ այսօր առավոտյան ժամը 09:19-ին նրան զանգահարել են անհայտ անձինք, ներկայացել որպես Կրթության և գիտության աշխատակիցներ, որոնք պետք է վերջինիս հետ փաստաթուղթ ստորագրեն: Երբ Նազարյանը եկել է հանդիպման վայր, նրան մոտեցել են ոստիկանները, որոնք էլ պարզվում է զանգահարել էին իրեն և առանց ծանուցագիր ներկայացնելու բերման ենթարկել ՀՀ ոստիկանության կենտրոնական քննչական վարչություն:

Երբ Նազարյանը խնդրել է ոստիկաններին իրեն ծանուցագիր ներկայացնել, նրանք ասել են, որ ծանուցագիր ունեն, բայց ոչ մի դեպքում չեն ներկայացնի:

Հարցաքննության ժամանակ Նազարյանին ասել են, որ իրեն հարցաքննում են որպես վկա ՀՀԿ-ի մայիսի 4-ի հանրահավաքի ժամանակ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած փուչիկների պայթյունի գործով: Սակայն Նազարյանի պնդմամբ, հարցաքննության ժամանակ իրեն տվել են այնպիսի հարցեր, որոնք, ակտիվիստի կարծիքով, կասկածյալներին են տալիս. «Ինձ հարցրեցին, թե ես փորձե՞լ եմ կրակայրիչի միջոցով առանձնացնել փուչիկներից մեկը, իսկ հետո ծխե՞լ եմ, թե ոչ» :

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---