14 մայիսի 2012 - 19:16 AMT
Էշթոն. Եվրամիությունը մտադիր է հետագայում ևս պատժամիջոցներ կիրառել Սիրիայի դեմ

Եվրամիությունը շարունակելու է պատժամիջոցներ կիրառել Սիրիայի ղեկավարության դեմ, քանի դեռ չեն դադարեցնել քաղաքացիական բնակչության դեմ ճնշումները, երկուշաբթի օրը հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը:

«ԵՄ պատժամիջոցներն ուղղված են սիրիական ռեժիմի դեմ, այլ ոչ թե քաղաքական բնակչության: Առայժմ ճնշումները շարունակվում են, մենք շարունակելու ենք ճնշում գործադրել անձանց վրա, ովքեր պատասխանատու են դրա համար»,- ասել է նա ԵՄ 27 երկրների ԱԳՆ ղեկավարների որոշման հետ կապված՝ Սիրիայի դեմ պատժամիջոցների հերթական, 15-րդ փաթեթն ընդունելու մասին: