14 մայիսի 2012 - 20:01 AMT
Տիկնիկային թատրոնում տեղի կունենա սեռական բռնության դեմ ուղղված ռոք համերգ

Կանանց իրավունքների կենտրոնը մայիսի 15-ին Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կազմակերպում է ռոք համերգ` «Ռոքն ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» խորագրով ակցիայի շրջանակներում` «The Beautified Project» խմբի մասնակցությամբ:

Ակցիան նվիրված է կանաց և երեխաների դեմ իրականացվող բռնության կանխարգելմանը ամբողջ աշխարհում:

Ակցիայի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածության մակարդակը բռնության, մասնավորապես կանանց դեմ իրականացվող բռնության վերաբերյալ: