Ռուսաստանը կշարունակի ակտիվ ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ասել է Պոպովը

Ռուսաստանը կշարունակի ակտիվ ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ասել է Պոպովը

PanARMENIAN.Net - Գտնվելով Բաքվում՝ ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է այն մասին, որ նրա երկիրը ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման կողմնակից է: Նա նշել է, որ մնացած համանախագահների հետ նրա երկիրն ակտիվ ջանքեր կգործադրի կարգավորման համար:

Պոպովի խոսքով, Վլադիմիր Պուտինի առաջին հրամանագրերից մեկում նշվում է, որ Ռուսաստանը ՄԽ-ի հետ միասին կշարունակի ակտիվ աշխատանքը՝ ուղղված հակամարտության կողմերին աջակցությանը:

Նա նաև նշել է, որ միջնորդները Բաքու կատարած այցելության շրջանակներում Ադրբեջանի նախագահի և ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել են հակամարտության կարգավորման արդի հարցերը, այդ թվում պայմանավորվածությունների իրագործումը, որոնք ձեռք են բերվել Սոչիում հանդիպումից հետո:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---