15 մայիսի 2012 - 10:33 AMT
Ինդոնեզիան 4.5 հազարական դոլար կվճարի ինքնաթիռի վթարի արդյունքում զոհվածների հարազատներին

Ինդոնեզիան 4.5 հազարական դոլար կվճարի ինքնաթիռի վթարի արդյունքում զոհվածների հարազատներին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Այս մասին այսօր հաղորդել է Ինդոնեզիայի ժողովրդական բարեկեցության հարցերով համակարգող-նախարար Ագունգ Լակսոնոն:

Ըստ նրա, փոխհատուցումները կվճարի «Ջասա Ռախարջա» պետական ապահովագրական ընկերությունը: Լակսոնոն ընդգծել է, որ 4.5 հազար դոլարը կվճարվի անկախ 50 հազար դոլար փոխհատուցումից, որը կվճարի ռուսական «Սուպերջետա» արտադրող-ընկերությունը: