15 մայիսի 2012 - 09:54 AMT
«Ժողովուրդ». ՀԱԿ–ը կվերակազմավորվի

Թերթը գրում է, որ չի բացառվում Հայ ազգային կոնգրեսն առաջիկայում վերաձևումների ենթարկվի։ «Ժողովուրդ»–ի աղբյուրների վկայությամբ` Հայ ազգային կոնգրեսում քննարկում են ընդդիմադիր կառույցը նոր ձևաչափով վերակազմավորելու հարցը։ «ՀԱԿ–ում բացահայտ դժգոհություն կա, որ 18 կուսկացությունների միավորումն, ըստ էության, արդեն ձևական է, իրականում նրանց շատ քիչ մասն է իրապես գործում, և կան անկուսակցական գործիչներ, որոնք իրենց կատարած աշխատանքով չեն զիջում կուսակցություններին։ Երեկ Կոնգրեսում կայացած փակ նիստի ժամանակ քննարկվել են առաջացած խնդիրների լուծման արդյունավետ ուղիները։ Ներկաներից մեկը հուսադրել է մյուսներին, թե «մենք վաղուց գիտեիքն` ովքեր են դուրս գալու ՀԱԿ–ից, պարզապես նրանք մեկ–մեկ են դուրս գալիս, որ աղմուկն ավելի մեծ լինի»։ Այսպիսով` որոշվել է վերաձևել Կոնգրեսը»,–գրում է «Ժողովուրդը»։