15 մայիսի 2012 - 11:41 AMT
Հիդդինկը կշարունակի գլխավորել «Անժին»

Քանի որ Մախաչկալայի «Անժի» ֆուտբոլային ակումբում գոհ են այն արդյունքներից, որ արձանագրել է թիմի մարզիչ հոլանդացի Գուս Հիդդինկը, ապա, հավանաբար, նա կշարունակի գլխավորել «Անժին», պնդում է Voetbal International-ը, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Ակնկալվում է, որ Հիդդինկը համաձայնագիրը կկնքի մինչ 2013թ. կեսը: Նախորդ խաղաշրջանի արդյունքում ակումբն իրավունք ստացավ մասնակցելու Եվրոպայի լիգային: