Շորժայի մոտակայքում 3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Շորժայի մոտակայքում 3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին,տեղական ժամանակով ժամը 08.13-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում՝ Շորժա գյուղից 9 կմ դեպի հարավ-արևելք (Սևանա լճում):

Էպիկենտրոնի աշխարհագրական կորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.440 և արևելյան երկայնության 45.370 Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---