15 մայիսի 2012 - 13:41 AMT
Նյու Յորքում մեկնարկել է ինտերնետ-շաբաթը

Մեկնարկել է թվային տեխնոլոգիաների աշխարհում ամենահայտնի Նյու Յորքի ինտերնետ-շաբաթը փառատոնը: Ըստ փառատոնի համանախագահ Դևիդ Միշել Դևիսի, այս տարի միջոցառման շրջանակներում, որը կտևի մինչ մայիսի 21-ը, տեղի կունենա 250 խորհրդաժողով, «կլոր սեղան» ու ցուցահանդեսներ: Բացի այդ, սա լավ հնարավորություն է ոլորտի նորեկների համար նեդրողների հետ ծանոթանալու և մասնագետների խորհուրդները ստանալու համար:

Ամենահետաքրքիր միջոցառումներից է մեգապոլիսի լուսանկարների ցուցահանդեսը, որոնք լուսանկարվել են «Ինստագրամ» բջջային հավելումի միջոցով: Իսկ մայիսի 18-ին քաղաքի ինտերնետ ընկերություններից շատերն, այդ թվում «Ֆեյսբուքն» ու «Թամբլրը» իրենց գրասենյակների դռները կբացեն շարքային բանկիչների համար, հայտնու է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Մայիսի 21-ին Նյու Յորքում տեղի կունենա «Վեբբի» մրցանակաբաշխությունը, որն ամենահեղինակավոր մրցանակներից է ինտերնետի ծրագրերի ոլորտում: