15 մայիսի 2012 - 11:12 AMT
«Հայացք». Կոալիցիայի ստեղծումը պարզ կլինի միայն մայիսի 19–ից հետո

Թերթը գրում է, որ ամենայն հավանականութամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայից վերադառնալուց հետո` մայիսի 19–ին, կհայտարարի ապագա կոալիցիայի մասին կոնկրետ լուր։

«Կմիանա՞ն առաջատար քաղաքական ուժերը, թե՞ կոալիցիա չի լինի` կպարզվի շաբաթ օրը։ Ամենայն հավանականությամբ, կողմերը համաձայնության կգան։ Ինչ մնում է ՕԵԿ–ին, ապա այս կուսակցությունը դասը սերտած գերազանցիկ առաջին դասարանցու նման ձեռքը վաղուց թափահարում է»,–գրում է «Հայացքը»։