15 մայիսի 2012 - 12:29 AMT
Միխայիլ Պոգրեբինսկի. Եվրո-2012-ը բոյկոտելու կոչերը լավ վարձատրված փիար են

Ուկրաինայում բռնատիրության մասին ու Եվրո-2012-ը բոյկոտելու կոչերը լավ վճարված փիար են, ուղղված ուկրաինական իշխանությունների դեմ: Այդ մասին հայտարարել է Կիևի քաղաքական հետազոտությունների ու կոնֆլիկտոլոգիայի կենտրոնի տնօրեն Միխայիլ Պոգրեբինսկին:

«Ես կասեի, որ շատ տարիների ընթացքում առաջին անգամ բախվեցինք ուկրաինական իշխանությունների դեմ ուղղված զանգվածային PR-արշավի հետ: Միանգամայն ակնհայտ է, որ սա լավ վարձատրված փիար է»,-ասել է Պոգրեբինսկին:

Ըստ Պոգրեբինսկու, բոյկոտի գաղափարը որոշ առումով Եվրամիության ճգնաժամի վկայություն է: