15 մայիսի 2012 - 13:02 AMT
Նորաստեղծ Կապի թանգարանը բաց կլինի ամեն ուրբաթ

«ԱրմենՏել» ընկերության Կապի թանգարանը, որը հիմնադրվել է 2012թ. ապրիլի վերջին, բացում է իր դռները այցելուների համար յուրաքանչյուր ուրբաթ ժամը 10:00-ից մինչև 16:00-ը։

Կապի թանգարանում ներկայացված են հեռախոսային կապի և «ԱրմենՏել» ընկերության զարգացման պատմությանը վերաբերող նյութեր, ինչպես նաև երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ: Ընկերության հաղորդագրության համաձայն` թանգարանում ներկայացված ցուցանմուշները հնարավորություն են ընձեռում այցելուներին ծանոթանալ Հայաստանում հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման պատմությանը, ինչպես նաև հայ կապավորների կյանքի ուշագրավ էջերին:

Այցելությունների ընթացքում ուրբաթ օրը երկու անգամ ` ժամը 10:00-ից մինչև 12:00-ը և 14:00-ից մինչև 16:00-ը թանգարանում կանցկացվեն էքսկուրսիաներ` էքսկուրսավարի ուղեկցությամբ:

Թանգարանի մուտքն անվճար է: Էքսկուրսիաներին մասնակցելու համար պետք է մեկնարկի ժամին մոտենալ Կապի թանգարան Ազատության պողոտա 24/1 հասցեում: