Հայաստանում այսօր ավելի շատ են ամուսնանում

Հայաստանում այսօր ավելի շատ են ամուսնանում

PanARMENIAN.Net - Հայաստանում ամուսնությունների թիվն ավելացել է։ Ընտանիքի միջազգային օրվան նվիրված հանդիպմանը լրագրողներին այս մասին ասաց Շենգավիթի քաղաքացիական կացության ակտերի գրանցման(ՔԳԱԿ) տարածքային բաժնի պետ Սուսաննա Ավետիսյանը։

«1990 թվականների համեմատ այսօր ամուսնությունները շատացել են։ Եթե այն ժամանակ ամսական գրանցվում էր մինչև 50 ամուսնություն, ապա այժմ գրանցվում է 100 և ավելի»,–ասաց Ավետիսյանը։

Նա նաև ներկայացրեց Շենգավիթի ՔԿԱԳ 2009թ–ից մինչ օրս գրանցված ամուսնությունների և ամուսնալուծությունների քանակը։

Ըստ այդ վիճակագրության, 2009 –ին գրանցվել է 1000 ամուսնություն, 216 ամուսնալուծություն, 2010–ին` 924 ամուսնություն և 211 ամուսնալուծություն, իսկ 2011–ին 1006 ամուսնություն ու 209 ամուսնալուծություն։ 2012թ–ի տարվա սկզբից մինչև մայիս ամիսը գրանցվել է 292 ամուսնություն և 89 ամուսնալուծություն։

Ավետիսյանի համոզմամբ, աճում է նաև քաղաքացիական ամուսնություների միտումը։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---