15 մայիսի 2012 - 16:25 AMT
«Շախտյորը» նոր ռեկորդ է սահմանել Ուկրաինայի առաջնությունում սեփական հարկի տակ խաղերի այցելությամբ

2011/12 սեզոնի տվյալներով Դոնեցկի «Շախտյորը» նոր ռեկորդ է սահմանել Ուկրաինայի առաջնությունում սեփական հարկի տակ խաղերի այցելությամբ: Անցած սեզոնի ընթացքում «Դոնբաս Արենայում» եղել են ընդհանուր առմամբ 555 743 երկրպագուներ, ինչը կազմում է միջինը 37 հազար 49 մարդ յուրաքանչյուր խաղում՝ Ուկրաինայի բացարձակ ռեկորդ անկախությունից ի վեր: Հենրիխ Մխիթարյանի թիմի խաղերը 12 անգամ դարձել են երկրում ամենաշատ այցելություն ունեցողը, իսկ «Դոնբաս Արենայում» ցուցանիշն աճում է արդեն երրորդ տարին շարունակ՝ 2009/10 սեզոնում 26 662-ից մինչև այս տարի 37 հազար:

Երկրորդ տեղում «Մետալիստն» է, որն ավելացրել է սեփական հարկի տակ խաղերի այցելությունը հազարով 2010/11 սեզոնի համեմատ:

Առաջնորդների եռյակը եզրափակել է Կիևի «Դինամոն», որը հասել է յուրաքանչյուր խաղում 21 287 երկրպագու ցուցանիշի: Թիմի խաղերը դիտել են ավելի քան 319 հազար հոգի: