«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում 1 դոլարի միջին կշռված փոխարժեքն արդեն գերազանցել է 397 դրամը

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում 1 դոլարի միջին կշռված փոխարժեքն արդեն գերազանցել է 397 դրամը

PanARMENIAN.Net - «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում մայիսի 15-ին կայացել է 2,800,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 397.53 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 397.55 դրամ:

Միաժամանակ մայիսի 15-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 395,85 դրամ՝ մայիսի 14-ի համեմատ ավելանալով 1,04 կետով: Միևնույն ժամանակ, 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 508,71 դրամ, ավելանալով 1,09 կետով, իսկ 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0,03 կետով՝ մինչև 13,04 դրամ: Այդ մասին հաղորդում է Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---