15 մայիսի 2012 - 17:20 AMT
Աշոտյանը պատրաստ է ինչպես շարունակել նախարարի աշխատանքն, այնպես էլ անցնել այլ աշխատանքի

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պատրաստ է ինչպես շարունակել կատարել նախարարի պարտականություններն, այնպես էլ անցնել այլ աշխատանքի` կախված ՀՀԿ-ի որոշումից: Այս մասին նախարարը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում գրառման միջոցով: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Հետընտրական ժամանակահատվածում մամուլը փորձում է կանխատեսել գալիք ԱԺ-ի և Կառավարության անհատական հնարավոր կազմերը: Այս քննարկումների մեջ չի մոռացվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը: Նման հարցով ինձ ուղղվող բազմաթիվ գրություններին և նամակներին ի պատասխան ուզում եմ ասել հետևյալը. Ես պատրաստ եմ, կախված իմ կուսակցության որոշումից, թե շարունակել իմ ներկայիս աշխատանքը, թե անցնել այլ աշխատանքի»: