15 մայիսի 2012 - 19:00 AMT
ԵՄ ինքնաթիռները ոչնչացրել են Սոմալիի ծովահենների մի քանի նավեր

ԵՄ ռազմական ինքնաթիռները, որոնք մասնակցում են եվրոպական հակածովահենային գործողությանը, գնդակոծել են Սոմալիի ծովահենների հենակետը Սոմալիի ափերի մոտ: Ինչպես փոխանցում է BBC-ին, ԵՄ ինքնաթիռները ոչնչացրել են Սոմալիի ծովահենների մի քանի նավակներ: Տուժածների կամ զոհվածների մասին տեղեկություններ չկան:

ԵՄ արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայքլ Մաննը հայտարարել է, որ հարվածները տարածաշրջանում ծովահենությանը հակազդելու ընդհանուր ռազմավարության մաս են կազմում: