15 մայիսի 2012 - 18:45 AMT
Արաբկիր վարչական շրջանի որոշ թաղամասեր վաղը` ժամը 10.00-24.00-ը կջրազրկվեն

Վթարի վերացման աշխատանքների հետ կապված մայիսի 16-ին` ժամը 10.00-24.00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի «Նաիրի» բժշկական կենտրոնի, «3-րդ շտապ օգնության» հիվանդանոցի, «Հրազդան» հյուրանոցի, Պարոնյան փողոցի 15-ից բարձր ու Իսրաելյան 43 հասցեների, Ձորափ, Կոնդ թաղամասերի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են «Երևան ջուր» ընկերությունից: