15 մայիսի 2012 - 19:38 AMT
Մշակվել են ճկուն էկրաններով նոր պլանշետներ

«Ռոսնանոյի» բրիտանական գործընկեր Plastic Logic ընկերությունը ներկայացրել է գունավոր ճկուն էկրանի նախատիպը: Այն կարելի է ծռել, ծալել և անգամ կտրել` առանց պատկերն աղավաղելու:

Էկրանի ճկունությունը բացատրվում է պոլիմերային հիմքով: Էկրանի կառուցվածքում օգտագործվում է 1.2 մլն տրանզիստոր և պլաստիկ, այլ ոչ թե ապակե ներդիր: Համանման կառուցվածք ունեն նաև հատուկ դպրոցական պլանշետները:

Ընկերության գիտական ղեկավար Մայք Բեննեկը հայտարարել է, որ սարքը վաճառքում կհայտնվի մեկ տարվա ընթացքում: