15 մայիսի 2012 - 19:32 AMT
Գլխավոր դատախազը մեկնում է Սանկտ-Պետերբուրգ

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնելու է Սանկտ-Պետերբուրգ` մասնակցելու ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի արտահերթ նիստին:

Այս մասին հաղորդում են Հայաստանի դատախազության կայքից։ Ըստ նույն աղբյուրի` օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր, այդ թվում` 2011թ.-ին կատարված աշխատանքների արդյունքների ամփոփումը: