Թեհրանում Արամ Ա. Վեհափառի կոչումը հայտարարությունների պաստառի վրա կրկին սխալ է գրվել

Թեհրանում Արամ Ա. Վեհափառի կոչումը հայտարարությունների պաստառի վրա կրկին սխալ է գրվել

PanARMENIAN.Net - Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը Արամ Ա. Վեհափառին սխալ ներկայացնելու հետևանքով, Ս. Սարգիս եկեղեցու ճակատին տեղադրված պաստառը փոխարինել է մի նորով: Դրա բովանդակությունը, սակայն շատ տարբեր չէ առաջինից՝ կրկին պարսկերենով, Արամ Ա. Վեհափառը ներկայացվել է որպես՝ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿՐՈՆԱՊԵՏ՝ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ:

Ավելի վաղ, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի հայտարարությունների և Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու ճակատին տեղադրված պաստառի վրա Արամ Ա Վեհափառը ներկայացվել էր որպես աշխարհի համայն հայության կրոնապետ, որը մեծ զայրույթի և դժգոհության ալիք է ստեղծել իրանահայ համայնքում:

Դժգոհությունն ավելի է խորացել, երբ իրանական մամուլն ու լրատվությունը ևս, Արամ Ա. Վեհափառին ներկայացրել են որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս:

Ամենայն հայոց կաթողիկոսի մամլո խոսնակ Տ. Վահրամ քահանա Մելիքյանն ասել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է այդօրինակ պահվածքը, որով փորձվում է արհեստական շփոթ առաջացնել և այդկերպ լարվածություն առաջ բերել ներեկեղեցական և հանրային կյանքում. «Հարկ է, որ թեմական կառույցների պատասխանատուները և իրանական լրատվամիջոցների ներկայացուցիչները վերապահ մնան նման անընդունելի քայլերից և հարգեն եկեղեցական սրբազան նվիրապետությունը»:

Իրանի «Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության» հրավերով, մայիսի 7-ից, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառը գտնվում է Իրանում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---