15 մայիսի 2012 - 22:13 AMT
ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում Բուշը կաջակցի Միտտ Ռոմնիին

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում կաջակցի Հանրապետական կուսակցության թեկնածու, Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միտտ Ռոմնիին: Այս մասին նա հաղորդել է ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ներկայումս նախընտրական մրցավազքի առաջատար է համարվում Ռոմնին: Որպեսզի նա դառնա միանձնյա թեկնածու անհրաժեշտ է 1144 պատվիրակների ձայներ: