16 մայիսի 2012 - 10:37 AMT
Դավիթ Նալբանդյանը Հռոմում «Մաստերսի» երկրորդ շրջանում զիջել է Էնդի Մարրեյին

АТР վարկանիշի 4-րդ համար, բրիտանացի Էնդի Մարրեյը դժվարությամբ է հաղթահարել Հռոմի «Մաստերսի» առաջին շրջանը` հաղթանակ տանելով Դավիթ Նալբանդյանի նկատմամբ: Արգենտինացի թենիսիստը զիջել է 6:1, 4:6, 7:5 հաշվով:

Հանդիպման ելքը որոշվել է 3 սեթի վերջում, երբ Մարրեյը 11-րդ գեյմում վերցրել է Նալբանդյանի մատուցումը, ապա հաղթել 2 բրեյք-փոյնթ: Խաղը շարունակվել է 2ժ 37ր: Արգենտինացին իրականացրել է 31 «վիններ» և թույլ տվել 41 սխալ: Մարրեյը տարել է արդեն 5-րդ հաղթանակը` Նալբանդյանի հետ հանդիպումներում:

Հռոմի մրցաշարը կավարտվի մայիսի 20-ին, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 2,950,475 եվրո: