16 մայիսի 2012 - 11:12 AMT
Վիկտոր Յանուկովիչը հրավիրել է ԱՊՀ երկրների ղեկավարներին EURO-2012-ի խաղերին

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրավիրել է ԱՊՀ երկրների ղեկավարներին` ներկա գտնվելու EURO-2012-ի խաղերին: Այս մասին նա հայտարարել է Համագործակից երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում:

«Մայիսի 8-ին մեզ մոտ սկսվում է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Իհարկե, եզրափակիչ խաղ է լինելու Կիևում, սակայն լինելու են նաև այլ խաղեր: Ուրախ կլինենք ձեզ ընդունել այդ մեծ սպորտային տոնի ընթացքում»,-ասել է Յանուկովիչը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

EURO-2012-ը Ուկրաինայում և Լեհաստանում մեկնարկում է մայիսի 8-ին և կավարտվի հուլիսի 1-ին: Առաջանությանը կմասնակցեն 16 հավաքականներ: