16 մայիսի 2012 - 11:30 AMT
«Հրապարակ». Արամ Սաֆարյանը կարող է նշանակվել Ուկրաինայում Հայաստանի դեսպան

«Հրապարակը» գրում է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, ով թեև ընդգրկված էր ԲՀԿ ցուցակի 14–րդ տեղում, սակայն ինքնաբացարկի դիմում ներկայացրեց, կարող է նշանակվել դեսպան։

«Երեկ մենք տեղեկացանք, որ Արամ Սաֆարյանն անգործ չի մնա և գուցե ավելի լավ ճակատագրի կարժանանա, քան ԱԺ պատգամավորությունն է. Նա կարող է նշանակվել Ուկրաինայում Հայաստանի դեսպան։ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը վաղուց ցանկություն ունի ազատել իր զբաղեցրած պաշտոնը, և նրան փոխարինող են փնտրում։ Արամ Սաֆարյանը դիվանագիտական աշխատանքի մի փոքր փորձ ունի` աշխատել է Իրանի դեպանատանը, եղել է ԱԳՆ արարողակարգի ծառայության ղեկավարը, այնպես որ կարող է զբաղեցնել այդ բարձր և պաատսխանատու պաշտոնը»։