Լևոն Զուրաբյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներին է ներկայացրել ՀԱԿ արձանագրած ընտրախախտումները

Լևոն Զուրաբյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներին է ներկայացրել ՀԱԿ արձանագրած ընտրախախտումները

PanARMENIAN.Net - Մայիսի 15-ին Հայ ազգային կոնգրեսի Կենտրոնական Գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների կապակցությամբ Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկայի հետ:

Ինչպես ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում քննարկվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցի նախապատրաստման հարցը: Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է ընտրությունների ժամանակ Կոնգրեսի կողմից արձանգրված ընտրակեղծիքների պատկերը, ուռճացված ընտրացուցակների հարցը, ընտրություններին քաղաքացիների մասնակցության պաշտոնապես հրապարակված թվի անհամապատասխանությունը Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշների հետ, քվեարկության օրը կատարված պետականորեն կազմակերպված ընտրակաշառքի բաժանումն ու ընտրողների համատարած ահաբեկումը, ինչպես նաեւ զանգվածային բազմակի քվեարկությունը, ինչի հետեւանքով ընտրությունների արդյունքներն ամբողջությամբ կեղծվել են:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---