16 մայիսի 2012 - 14:15 AMT
Ռազմական փորձագետ. Եվրատեսիլի ժամանակ Ադրբեջանը սադրանքների կդիմի Հայաստանի դեմ

«Եթե Ադրբեջանն ինչ-րո խոշոր միջոցառում է անցկացնում, անպայման փորձում է օգտագործել այն հակահայկական քարոզչության համար»,-ասյօր տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Ըստ փորձագետի, հավանաբար, Եվրատեսիլի ժամանակ Ադրբեջանը կփորձի ապակայունացնել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանում և պատասխան գործողությունների դրդել հայերին, ցույց տալու համար, իբր, հայոց բանակի «բարբարոսական» գործողությունները: Այդ քայլերով նրանք փորձում են ցույց տալ աշխարհին, թե Հայաստանն իբր ագրեսոր է ու հող նախապատրաստեն Ղարաբաղի վրա հարձակման համար, ասել է նա: Այդ առնչությամբ, հայկական կողմը չպետք է ենթարկվի սադրանքի, սակայն դա չի նշանակում, թե ադրբեջանցիների ագրեսիան պետք է անպատիժ մնա:

Եթե ադրբեջանական բանակի որևէ կրակակետից կրակ բացվի հայկական դիրքերի կամ առավել ևս խաղաղ բնակիչների ուղղությամբ, ապա պետք է պատասխան քայլեր ձեռնարկվեն այն դիրքերի ուղղությամբ, որտեղից կրակ է բացվել, ասել է Ջամալյանը:

Ինչ վերաբերում է Եվրատեսիլին չմասնակցելու հայկական կողմի որոշմանը, ապա Ջամալյանն ասել էր, որ այդ որոշումը միանշանակ ճիշտ էր: Հայաստանը չպետք է մասնակցի մրցույթի մի երկրում, որտեղից կրակում են մեր խաղաղ բնակչության վրա: «Եվրատեսիլի բոյկոտը մենք պետք է մեր շահերից ելնելով օգտագործենք»,-ասել է փորձագետը: