16 մայիսի 2012 - 15:14 AMT
Total նավթագազային հսկան կասեցրել է գազի արտահոսքը Հյուսիսային ծովի արդյունահանման պլատֆորմում

Ֆրանսիական Total նավթագազային հսկան հայտարարել է, որ դադարեցրել է գազի արտահոսքը Հյուսիսային ծովի արդյունահանման պլատֆորմում, Շոտլանդիայի ափից մոտ 240 կմ հեռավորության վրա, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Դեռևս մարտին տարհանված Elgin պլատֆորմում միայն այժմ է հաջողվել վերացնել գազի արտահոսքը:

Elgin վթարի վնասը գնահատվում է 300-400 մլն դոլար: