25 մարտի 2003 - 22:15 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՀԱՅ-ՃԱՊՈՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ` ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Այսօր Երեւանում սկսվել է հայ-ճապոնական սեմինար` ՀՀ-ում տնտեսական բարեփոխումներին աջակցման վերաբերյալ: Ճապոնական պատվիրակության ղեկավարի, Հայաստանի արտաքին գործերի նախարարի Ճապոնիայի հարցերով խորհրդատու Կաձուրո Իմայի խոսքերով` ճապոնական կողմը կփորձի ներկայացնել տնտեսական բարեփոխումների իր փորձը, որը թույլ կտա Հայաստանին ավելի արագ եւ արդյունավետ անցնել շուկայական հարաբերությունների: Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, խորհրդատուն ընդգծել է, որ սեմինարի մասնակիցներն ավելի կոնկրետ կնախանշեն ուղղությունները, ըստ որոնց կզարգանա համագործակցությունը Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ: Ճապոնական պատվիրակության կազմում են` Ճապոնիայի էկոնոմիկայի եւ արդյունաբերության նախարարության ներկայացուցիչներ, էկոնոմիկական եւ առեւտրական հարցերով խորհրդատուներ, այնպիսի խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են ` «Toshiba»-ն, «Mitsubishi»-ն, «Jetro»-ն եւ ուրիշներ: