16 մայիսի 2012 - 17:16 AMT
Ինդոնեզիայում վթարից առաջ «Սուխոյ Սուպերջեթը» շեղվել է կուրսից

Ինդոնեզիայում վթարից առաջ «Սուխոյ Սուպերջեթը-100»-ը շեղվել է կուրսից՝ ռադարներից անհետանալուց առաջ: Նման տեղեկատություն է հրապարակել «Ջակարտա փոստ» թերթը՝ հղում անելով Մուլյա Աբդիին, որը օդային երթևեկության կառավարմամբ զբաղվող ինդոնեզական պետական ընկերության ավագ կառավարչի տեղակալն է, հայտնում է Լենտա.ռու-ն:

Ըստ Աբդիի, ռուսական օդանավը մայիսի 9-ին անհետացել է ռադարներից: Ինդոնեզական ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ լեռան հետ բախվելուց առաջ ինքնաթիռը փոխել է կուրսը, առանց թույլտվության: Նա նշել է, որ վթարի հնարավոր պատճառների մասին խոսելուց առաջ, հարկավոր է սպասել հետաքննության արդյունքներին:

Ինքնաթիռի վթարից զոհվել է 45 մարդ, այդ թվում 8 ռուսաստանցի, Ինդոնեզիայի 35 քաղաքացի, ֆրանսիացի և ամերիկացի: