Ուկրաինայում տեղի կունենա համերգ ի պատիվ Վահան Անանյանի

Ուկրաինայում տեղի կունենա համերգ ի պատիվ Վահան Անանյանի

PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին Ուկրաինայի Ազգային ֆիլհարմոնիայում «Սեզոնի երաժշտական պրեմիերաներ» XXII երաժշտական փառատոնի շրջանակներում սիմֆոնիկ երաժշտության համերգի ժամանակ տեղի կունենա Ալեքսանդր Ռոդինի աուդիո-տեսողական «Նկարիչ Վահան» նախագիծը, հաղորդում է Analitika.at.ua-ն: Կհնչի սիմֆոնիա, նվիրված հայ նկարիչ Վահան Անանյանին, հեղինակային տեսաշարքի ուղեկցությամբ, որտեղ կներկայացվեն նկարչի աշխատանքների վերարտադրումները:

Ինչպես հաղորդել է նախագծի հեղինակը, սիմֆոնիայի գլխավոր թեմայում, նոտաների տառային նշանակության միջոցով ծածկագրված են նկարչի անունը և ազգանունը:Ստեղծագործությունը կկատարի Ուկրաինայի Ազգային ռադիոընկերության վաստակավոր ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Շեյկոյի գլխավորությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---