16 մայիսի 2012 - 18:33 AMT
Մայիսի 16-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 396,99 դրամ

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բրոսայում մայիսի 16-ին կատարվել է 8,5 մլն դրամի առք և վաճառք 1 դոլարի դիմաց 396,99 դրամ միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 397 դրամ:

Միաժամանակ մայիսի 16-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 396,99 դրամ՝ մայիսի 15-ի համեմատ կրճատվելով 1,14 կետով: Միևնույն ժամանակ, 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 504,26 դրամ՝ կրճատվելով 4,45 կետով, իսկ 1 ռուսական ռուբլու արժեքը կրճատվել է 0,22 կետով՝ մինչև 12,82 դրամ: Այդ մասին հաղորդում է Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: