17 հունիսի 2004 - 20:07 AMT
ԲՐԻՏԱՆԱԲՆԱԿ ԹՈՒՐՔԵՐԸ ՇԱՐԺՈՒՄ ԵՆ ՍԿՍԵԼ ԳՎԻՆԵԴԻ ԿՈՄՍՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՅԱՑՐԱԾ ՈՐՈՇՄԱՆ ԴԵՄ
Մեծ Բրիտանիայում բնակվող թուրքերը շարժում են սկսել Գվինեդի (Ուելսի հյուսիս-արեւմուտք) կոմսության Խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ մարտի սկզբին ընդունած որոշման դեմ: Ինչպես գրում է թուրքական «Միլլիեթ» թերթը, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, այդ նպատակով բրիտանաբնակ թուրքերը ստեղծել են «Թուրքերի իրավունքների պաշտպանության կոմիտե», որի կազմում ընդգրկվել են թուրքական քաղաքացիական-հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նախօրեին վերը նշված կազմակերպության պատվիրակությանն ընդունել են Գվինեդի կոմսության խորհրդի անդամները: Թուրքական կողմը ներկայացրել է իրենց նախապատրաստած փաթեթը, որը ներառել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ «ճշմարտություն պարունակող փաստաթղթեր եւ լուսանկարներ»: Ըստ «Միլլիեթ»-ի, Խորհրդի անդամները խոստացել են հանդիպումից հետո «վերագնահատել իրավիճակը»: