18 հունիսի 2004 - 00:02 AMT
ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՉԵՆ ԴԻՄԵԼ ԲԱՔՎԻ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայ զինծառայողները դեռեւս չեն դիմել Վրաստանում ադրբեջանական դեսպանատուն Բաքվի մուտքի արտոնագրեր ստանալու համար` այստեղ կայանալիք ՆԱՏՕ-ի կոնֆերանսին մասնակցելու նպատակով: Այդ մասին հաղորդում է Բաքվի «Էխո» թերթը վկայակոչելով Թբիլիսիյում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչությունը: Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Բաքվում կկայանա ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում կայանալիք զորավարժությունների պլանավորման հերթական կոնֆերանսը, որին մտադիր է նաեւ մասնակցել Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը: Թբիլիսիյում Ադրբեջանի դեսպանատանը «Էխո» թերթին հաղորդել են, որ ոչ մի տեղեկություն չունեն հայ զինվորականների ծրագրերի վերաբերյալ: Աղբյուրի համաձայն, արտոնագիր ստանալու կարգը տեւում է երկուսից-երեք օր: Թեեւ, եթե արտոնագիրը շտապ է հարկավոր, ապա հյուպատոսական բաժինը կարող է փաստաթուղթը տրամադրել եւ մեկ օրվա ընթացքում: