17 մայիսի 2012 - 12:58 AMT
EURO-2012-ի յուրաքանչյուր խաղին կհատկացվի 20 Tango գնդակ

Քսան Tango գնդակներ 2012-ին կհատկացվեն Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի յուրաքանչյուր խաղին Ուկրաինայում և Լեհաստանում: Ընդհանուր առմամբ առաջնությանը պատրաստվել է մոտ երկու հազար գնդակ:

Վիճակահանությունից և խմբերի կազմավորումից անմիջապես հետո առաջնությանը մասնակցող յուրաքանչյուր ֆեդերացիա ստացավ 30-ական Tango գնդակ: Եվս 20-ական գնդակ ուղարկվել է մարզական կենտրոններ: Բացի այդ, վերջին խաղից առաջ եզրափակչի մասնակից թիմերին կուղարկեն ևս 10-ական գնդակ, որոնք հատուկ պատրաստվել են ԵԱ եզրափակիչ խաղին: