Ֆրանսիացի կինեմատոգրաֆիստուհիները մեղադրել են Կաննի կինոփառատոնի կազմակերպիչներին սեռական խտրականության մեջ

Ֆրանսիացի կինեմատոգրաֆիստուհիները մեղադրել են Կաննի կինոփառատոնի կազմակերպիչներին սեռական խտրականության մեջ

PanARMENIAN.Net - Կաննի կինոփառատոնի կազմակերպիչներին մեղադրանք է ներկայացվել, համաձայն որի նրանք կանխամտածված կերպով թույլ չեն տալիս կանանց մասնակցությունը փառատոնին: Կաննի 65-րդ կինոփառատոնի մասնակիցների մեջ կին-կինոռեժիսորներ չկան:

Ֆրանսիացի կինեմատոգրաֆիստուհիներ Վիրջին Դեպանտը և Ֆեննի Կոտենսոնը նամակ են գրել փառատոնի կազմակերպիչներին, որտեղ նշել են, որ Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված չեն կանայք: Նամակը հրապարակվել է Le Monde պարբերականի էջում:

Սեռականա խտրականության վերաբերյալ մեղադրանքները հնչել են միայն այս տարի, սակայն կին-կինոռեժիսորը 64 տարիների ընթացքում «Ոսկյա արմավենու» արժանացել է միայն 1 անգամ, հաղորդում է dp.ru-ն:

28  17.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 1
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---