ՊՆ. Զինվորական ծառայությունն անցած մարդկանց հերթական հավաքագրումները տևելու են ընդամենը մի քանի օր

ՊՆ. Զինվորական ծառայությունն անցած մարդկանց հերթական  հավաքագրումները տևելու են ընդամենը մի քանի օր

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ն այսօր տեղեկություն ստացավ, որ նախագահի հրամանով արդեն իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացիների հավաքագրում է կատարվում։ Ինֆորմացիան ճշտելու համար մենք զանգահարեցինք պաշտպանության նախարարության լրատվական ծառայություն, որտեղից PanARMENIAN.Net ին պարզաբանեցին, որ անհանգստանալու կարիք չկա, քանի որ դրանք պարբերաբար անցկացվող պլանային միջոցառումներ են. «Հավաքագրումները կապված են մի քանի զորամասերում 100 տոկոսանոց համալրման ժամանակ զորամասերի մարտունակության ստուգման հետ, իսկ այդ տեսակ միջոցառումները պահանջում են նաև պահեստազորի, այսինքն` նաև պարտադիր զինվորական ծառայություն անցած մարդկանց ներգրավումը»,–հաղորդեցին ՊՆ–ից` նշելով նաև, որ միջոցառումները ժամանակավոր բնույթ են կրելու և տևելու են մի քանի օր

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---