28  17.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 1

Կաննի կինոփառատոն. Բացվել է հայկական տաղավարը

Կաննի կինոփառատոն. Բացվել է հայկական տաղավարը

PanARMENIAN.Net - Կաննի 65-րդ կինոփառատոնի կինոշուկայում բացվել է հայկական տաղավարը: Այդ մասին հայտնեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամլո քարտուղար Ռուզաննա Բագրատունյանը: Նրա խոսքով, այն բացվել է կինոփառատոնի հետ միասին, և կգործի մինչև մայիսի 25-ը: Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում է կինոկենտրոնի ղեկավար Գևորգ Գևորգյանը:

Տաղավարում ներկայացված են շուրջ 15 կինոնախագծեր` սցենարներ, անավարտ ֆիլմեր և այլն: Կաննում են ռեժիսոր Հովհաննես Գալստյանը, Արսեն Առաքելյանը, Արմեն Ռոնովը, «Հայկ» կինոստուդիայի ներկայացուցիչներ և այլ անձիք:

Մայիսի 16-ին բացվել է Կաննի 65-րդ կինոփառատոնը: Այն բացեց ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնի «Ծագող լուսնի թագավորությունը» (Moonrise Kingdom) դրամայով: Ժյուրին գլխավորում է իտալացի ռեժիսոր Նանի Մորետտին, ով բազմիցս մասնակցել է այդ փառատոնին:

Հիմնական մրցույթի ծրագրի մեջ մտել են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են Դևիդ Կրոնենբերգի «Կոսմոպոլիսը», Միխայել Հանեկեի «Սերը» և Քեն Լուոչի «Հրեշտակների բաժինը» և մեկ ռուսական ֆիլմ՝ Սերգեյ Լոզնիցայի «Մառախուղի մեջ» դրաման:

Փառատոնն ավարտվելու է մայիսի 27-ին` Կլոդ Միլերի «Թերեզա Դեսքեյրի» ֆիլմով: Ինչպես անցած տարի, այս տարի ևս PanARMENIAN Photo-ի ֆոտոլրագրող Վահան Ստեփանյանը կլուսաբանի փառատոնի ողջ ընթացքը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---