Ահմադինեժադը հայտարարել է, որ Բրիտանիան չի ցանկանում թույլ տալ իրեն ներկա գտնվել Օլիմպիադային

Ահմադինեժադը հայտարարել է, որ Բրիտանիան չի ցանկանում թույլ տալ իրեն ներկա գտնվել Օլիմպիադային

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ բրիտանական իշխանությունները հրաժարվում են իրեն թույլ տալ ներկա գտնվել 2012թ Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերին:

«Ես կցանկանայի աջակցել իրանցի մարզիկներին, սակայն բրիտանական իշխանությունները պնդում են, որ իմ ներկայությունն անցանկալի է»,-Ահմադինեժադին մեջբերում են իրանական ԶԼՄ-ները:

Նախագահը վստահություն է հայտնել, որ իրանցի մարզիկները կկարողանան մրցումներում հաջողության հասնել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---