17 մայիսի 2012 - 18:29 AMT
Արմեն Պետրոսյան. Չունենալով պատգամավորներ Սիրիայի խորհրդարանում հայերը չեն ենթարկվի խտրականության

Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում արաբագետ Արմեն Պետրոսյանը մեկնաբանել է Սիրիայում կայացած խորհրդարանական ընտրությունները: Պետրոսյանը նշել է, որ ընտրություններին մասնակցել է 3 սիրիահայ, սակայն ոչ մեկը խորհրդարան չի անցել: Փորձագետներն ու իրենք սիրիացիները կարծում են, որ այդ արդյունքների պատճառներից մեկը կառավարության աջակցության բացակայությունն է, որը կարող էր ապահովել հայ պատգամավորի ներկայությունը: Չնայած դրան, սիրիահայերը մտահոգված չեն նման շրջադարձով, քանի որ, հաշվի առնելով ինտեգրման մակարդակը սիրիական հասարակությանը, հայերը կկարողանան պաշտպանել սեփական շահերը նաև արաբ պատգամավորների միջոցով:

Ըստ փորձագետի, Սիրիայում ընտրությունների անցկացումը ևս մեկ քայլ է բարեփոխումների ճանապարհին: Ըստ նոր սահմանադրության «Բաաս» կուսակցությունը, որը իշխող էր 50 տարի շարունակ, կորցրել է մենաշնորհի իրավունքը: Միայն մեկ ընդդիմադիր կուսակցություն մասնակցեց ընտրություններին, սակայն հայտարարեց, թե չի ճանաչում ընտրությունները մինչ արդյունքների հրապարակումը՝ ստանալով 5 տեղ խորհրդարանում: