ՀՀ նախագահը ճապոնացի դեսպանի հետ քննարկել է Ճապոնիա կատարելիք իր այցի օրակարգը![]() 17 մայիսի 2012 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Տիկահիտո Հարադային, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: ՀՀ նախագահի Ճապոնիա կատարելիք առաջիկա այցից առաջ կողմերը քննարկել են հայ-ճապոնական հարաբերությունների օրակարգը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Ճապոնիայի հետ հարաբերությունների հետևողական զարգացմանը: Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ հատկապես այս տարի, երբ լրանում է Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, նախագահ Սերժ Սարգսյանի այցը նոր լիցք կհաղորդի բարեկամ երկրների հարաբերություններին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |