18 մայիսի 2012 - 11:28 AMT
Հայաստանում Բրիտանիայի դեսպանատան պատերին Օլիմպիադայի նախօրեին գրաֆիտի են նկարել

Մայիսի 18-ին Օլիմպիական ջահը 3-րդ անգամ կժամանի Մեծ Բրիտանիա: Այդ առնչությամբ Հայաստանում բրիտանական դեսպանատան պատերին գրաֆիտի են նկարել: Գրաֆիտիի հեղինակը նկարիչ Էդգար Ամրոյանն է: Սա Երևանում գրաֆիտի նկարչության առաջին փորձս է»,-խոստովանել է նա:

Օլիմպիական ջահը խաղաղության և օլիմպիական հաշտեցման խորհրդանիշ է, որը նպաստում է հակամարտությունների հանգուցալուծմանը: Այն նախադրյալ է, որ մարդիկ, այլ ոչ թե երկրները մրցում են մեկը մյուսի հետ: Օլիմպիական կրակը տանելու են 8000 մարզիկներ, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից:

Կրակը, որն արևի ճառագայթներից մայիսի 10-ին վառվել էր Հունաստանում, Ստրատֆորդ մարզադաշտ կժամանի Օլիմպիական խաղերի բացմանը` հուլիսի 27-ին: