Ռոդ-Այլենդի խորհրդարան. ԱՄՆ-ն պետք է ճանաչի Արցախի անկախությունը 18 մայիսի 2012 - 13:21 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ռոդ-Այլենդ նահանգի խորհրդարանն ընդունել է բանաձև, որը կոչ է անում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Բանաձևը նաև կոչ է անում ԼՂՀ-ին շարունակել` որպես ազատ և անկախ երկրի զարգացման ջանքերը, ինչպես նաև բարձր է գնահատվում միջազգային հանրությունում Արցախի կառուցողական ներգրավվածությունը և առկա տարածաշրջանային խնդիրները լուծելու նրա ձգտումը: «Ես շնորհակալ եմ Ռոդ-Այլենդի օրենսդիրներին` Ղարաբաղի անկախության ձգտումներին աջակցող բանաձև ընդունելու համար և հուսով եմ, որ մարդու իրավունքներին և հավատարմությունը արդարությանը օրինակ կծառայեն նրա գործընկերների համար ԱՄՆ-ում և նրա սահմաններից դուրս»,-հայտարարել է ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը: «Շատ կարևոր է, որպեսզի այսօր ԱՄՆ-ն, աջակցելով ԼՂՀ-ին, ցուցադրի, որ կողմ է այս տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, և որ ժողովրդավարությունը կարող է ծագել նաև հակամարտությունում: Հուսով եմ, որ ԼՂՀ ինքնորոշման իրավունքը հնարավոր կլինի պահպանել առանց մարդկային կորուստների»,-հայտարարել է կոնգրեսական Ջեյմս Լանջևինը: «20 տարի առաջ Ղարաբաղի ժողովուրդը պայքարում էր Խորհրդային Ադրբեջանից անկախանալու համար: Այսօր ես Ղարաբաղի հետ միասին տոնում եմ անկախության, բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 20-ամյակը»,-իր հերթին հայտարարել է կոնգրեսմեն Դևիդ Սիսիլլին: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Արցախի Հանրապետություն 1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |